Ամսաթիվ:
Mon, 20/07/2015 - 15:49
Article Title:
Իշխող կուսակցության ներկայացուցիչ. թող ակտիվիստները գործեն օրենքի սահմաններում
Հունիսի վերջին Հայաստանում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարի արդյունքում ձևավորված նոր քաղաքացիական նախաձեռնությունը` «Ոտքի՛, Հայաստան» շարժումը, ուրբաթ շտապ հավաք էր կազմակերպել Երևանի Ազատության հրապարակում, որի ներկայացուցիչները հայտարարեցին, թե սկսում են պայքարի առաջին փուլը, որի ընթացքում ամսվա վերջին մի քանի օրերին կշրջափակեն մայրաքաղաքի և մյուս քաղաքների գլխավոր փողոցները: