Ամսաթիվ:
Wed, 22/07/2015 - 10:24
Article Title:
Աղբյուրների պաշտպանություն. հայկական կայքերի խմբագրի դեմ գործը միջազգային արձագանք է ստանում
ԵԱՀԿ-ի մամուլի ազատության հարցերով պատասխանատուի` անցյալ շաբաթ հրապարակած մտահոգությունից հետո այս շաբաթ անհանգստություն է հայտնել «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը:
iLur.am ինտերնետային պարբերականի խմբագիր Քրիստինե Խանումյանին դատարանի որոշումը չկատարելու և տեղեկատվության աղբյուրը չբացահայտելու համար առաջադրված մեղադրանքը լրագրողական կազմակերպությունը որակել է որպես հետապնդում: