Quantcast
Channel: ArmeniaNow.com - Հասարակություն
Viewing all articles
Browse latest Browse all 137

Nairit chemical plant_hovik abrahamyan_Ervand Zakharyan

$
0
0
Ամսաթիվ: 
Thu, 16/07/2015 - 15:07
Article Title: 
«Նաիրիտ». կառավարությունը դարձյալ խոստանում է վճարել քիմիական գործարանի թերահավատորեն տրամադրված աշխատակիցների աշխատավարձերը
Կարճ տեքստ: 

Հայաստանի կառավարությունը հինգշաբթի կայացած նիստում վերահաստատեց «Նաիրիտ գործարանի» աշխատակիցների պարտքերը վճարելու իր խոստումը, ավելին` վարչապետ Հովիկ Աբրահամյանն անգամ զարմացավ` ինչո՞ւ են նաիրիտցիները կրկին դժգոհ կառավարությունից:



Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը գործադիրի ղեկավարին տեղեկացրեց, որ չվճարված աշխատավարձերի կուտակված պարտքի համար նախատեսված գումարը արդեն որոշված է` 5 մլրդ 310 մլն դրամ [1 դոլարն արժե 478 դրամ]:

«Մենք այսօր հնարավորություն ունենք պարտքը վճարել: Մի շարք աշխատակիցներ, սակայն, անհանգստացած են, քանի որ կարծում են, որ իրենց աշխատավարձերը սխալ են հաշվարկվել: Այդ ուղղությամբ այժմ աշխատանքներ են կատարվում»,- պարզաբանեց Զախարյանը` հավելելով, որ չնայած նաիրիտցիները ցանկանում են աշխատավարձը միանգամից ստանալ, նրանք ստիպված են լինելու մոտ տասնհինգ օր սպասել:

կարդալ շարունակությունը


Viewing all articles
Browse latest Browse all 137

Trending Articles