Ամսաթիվ:
Thu, 16/07/2015 - 10:30
Article Title:
Արագ արձագանքում. շարժական արագաչափերը կիրառման առաջին օրը ավելի քան 100 վարորդի են «ծուղակը գցել»
Ոստիկանությունը Վարդավառի տոնին ընդառաջ հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ հուլիսի 12-ին Երևան-Սևան և Սևան-Երևան ուղղություններում առաջին անգամ կիրառվելու էին շարժական լուսանկարահանող-արագաչափ սարքեր՝ անվտանգ երթևեկություն ապահովելու նպատակով:
«Դու՛րս մեր գրպանից» քաղաքացիական նախաձեռնության անդամներից Արսեն Պետրոսյանն «ԱրմենիաՆաուի» հետ զրույցում նշեց, որ շարժական արագաչափերը բիզնես շահ են հետապնդում, քանի որ ավտոճանապարհներին բացակայում են համապատասխան նշանները, և ոստիկանությունը պետք է համապատասխան նախադրյալներ ստեղծի՝ անընդհատ ուղղորդելով: