Ամսաթիվ:
Tue, 22/12/2015 - 14:30
Article Title:
Սպառողների իրավունքների պաշտպաններ. տոնական սեզոնին ընդառաջ դեռ չի նկատվում զգալի գնաճ
Սպառողների շուկայի մասնագետները նկատում են, որ 2015-ին թանկացել է կաթնամթերքը, վերջին 2 տարում երեք անգամ` մոտ 60 տոկոսով բարձրացել են էլեկտրաէներգիայի սակագները, և դիտվել է «թաքնված գնաճ», սակայն ամանորի նախաշեմին մշտական թանկացող ապրանքները` մսամթերքը, բանջարեղենը, դեռ չեն թանկացել:
«Առանձնապես գնաճ չի նկատվում, և հավանական է` հիմնական ապրանքների չթանկանան էլ»,- երեքշաբթի լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը: