Ամսաթիվ:
Tue, 22/12/2015 - 10:49
Article Title:
Վարորդներին` թեթևացում. խորհրդարանը հավանություն է տալիս երթևեկության կանոնների որոշ խախտումների համար փոքր տուգանքներին
Նոր նախագծով կառավարությունը առաջարկում է հոծ գիծը տրորելու համար այլևս վարորդներին չտուգանել, այլ միայն նախազգուշացնել, եթե հոծ գիծը հատել են ոչ միտումնավոր, կայանել են չթույլատրված տեղում կամ մոռացել են վարորդական վկայականը: Հաջորդ տարի հունվարի 11-ից ուժի մեջ մտնող օրինագիծը առաջարկում է 24 ժամ հատկացնել մգեցված ապակիների խնդիրը լուծելու համար, իսկ այդ խախտման համար 50 հազար դրամի (մոտ 100 դոլար) տուգանքը դարձնել 30 հազար դրամ (մոտ 70 դոլար):