Quantcast
Channel: ArmeniaNow.com - Հասարակություն
Viewing all articles
Browse latest Browse all 137

armenia_poisoning_cases_infection_rate_hospital_baghramyan_armavir_shirak

$
0
0
Ամսաթիվ: 
Wed, 16/09/2015 - 15:26
Article Title: 
Մտահոգիչ օրինաչափություն. Հայաստանում այս տարի արձանագրվել է սննդային թունավորումների դեպքերի աճ
Կարճ տեքստ: 

Վերջին հինգ ամիսներին Հայաստանում գրանցված սննդային թունավորումների դեպքերն ավելանում են, բայց դրանք կանխարգելող միջոցները այնքան էլ արդյունավետ չեն: Սննդի թունավորման համատարած դեպքերը սկսվեցին այս տարվա մայիսին, երբ Արմավիր քաղաքի երկու մանկապարտեզներից հոսպիտալացվեցին մոտ մեկ տասնյակ երեխաներ`փորլուծության, բարձր ջերմության, փսխման և ընդհանուր թուլության ախտանշաններով: Առողջապահության նախարարության հայտարարության մեջ ասվում էր, որ պատճառը անորակ սնունդն ու աղտոտված տարածքն էր:



Զանգվածային թունավորման մեկ այլ դեպք գրանցվեց մոտ մեկ շաբաթ առաջ Արարատի մարզի Բաղրամյան և Այգեզարդ գյուղերում, երբ հաղորդում ստացվեց, որ դպրոցներից «սննդային թունավորում» ախտորոշմամբ հիվանդանոց է ընդունվել 48 երեխա: Դեպքի առթիվ կատարված քննության արդյունքում պարզվեց, որ երկու գյուղերում էլ թունավորման պատճառը աշակերտների գնած հոթ դոգերն ու կարտոֆիլով կարկանդակներն են, որոնք մատակարարում է միևնույն ընկերությունը:

կարդալ շարունակությունը


Viewing all articles
Browse latest Browse all 137

Trending Articles