Ամսաթիվ:
Fri, 11/09/2015 - 14:33
Article Title:
«Ո՛չ թալանին». թանկացման դեմ բողոքող ակտիվիստները մեղադրում են կառավարությանը խոստումը չկատարելու մեջ
Հունիսի կեսին «Ո՛չ թալանին» քաղաքացիական շարժման նախաձեռնած լայնածավալ բողոքի գործողությունները իշխանություններին ստիպեցին Ռուսաստանի սեփականություն հանդիսացող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման միջազգային աուդիտ անցկացնելու որոշում կայացնել, իսկ մինչ այդ սուբսիդավորել էլեկտրաէներգիայի բարձրացված սակագինը:
Նախաձեռնությունը մեծ մասամբ ընդունելի էր համարել ճգնաժամը մեղմելու նախագահ Սերժ Սարգսյանի փոխզիջումային ծրագիրը և կոչ արել համախոհներին ազատել հունիսի 23-ից փակված Բաղրամյան պողոտան: