Ամսաթիվ:
Mon, 21/03/2016 - 14:34
Article Title:
Անտառահատման մտահոգություններ. ակնկալվում է` կառավարությունը կօրինականացնի սահմանափակ հատումները
Հայաստանում 90-ականներին անկախացումից և տնտեսական ճգնաժամից հետո ապօրինի ծառահատումների հետևանքով անտառածածկ տարածքների նվազում է գրանցվել, ինչը մինչ օրս շարունակվում է մասնակի պետական վերահսկողության պայմաններում:
«Հասկանալով, որ այդ համայնքների բնակիչների համար վառելիքի էժան այլընտրանք չկա, կառավարությունը մոտ ապագայում կօրինականացնի անտառահատումները, որպեսզի գործընթացը հնարավոր լինի կարգավորել, և ծառերը հատվեն այն տեղերում, որտեղ ավելի քիչ վնաս կտան էկոհամակարգին»,-ասաց Մաթևոսյանը: