Ամսաթիվ:
Sun, 20/03/2016 - 16:31
Article Title:
Ջոն Ստենմայերի դասախոսություն. մրցանակակիր ֆոտոլրագրողն իր փորձն է ներկայացրել հայ գործընկերներին
Բազմաթիվ մրցանակների արժանացած 52-ամյա ամերիկացի լուսանկարիչը ներկայացրեց իր ֆոտոնախագծերի ստեղծման պատմությունն ու ընթացքը: Ստենմայերը այցելել է ավելի քան հարյուր երկրներ, այդ թվում` Հնդկաստան, Թուրքիա, Մալազիա, Տանզանիա, Քենիա, Զամբիա, Ինդոնեզիա, Եթովպիա, ինչպես նաև Հայաստան, որտեղ և կերտել է իր խոսուն ֆոտոպատմությունները:
Թուրքիա կատարած այցի ընթացքում Ստենմայերը եղել է Սասունում, Անատոլիայում, Անիում, Վանում և այլ գյուղերում ու քաղաքներում: Այստեղ նա հանդիպել է Հայոց ցեղասպանությունից փրկվածների հետ և նրանց միջոցով ներկայացրել հարյուրամյա ցավը: