Quantcast
Channel: ArmeniaNow.com - Հասարակություն
Viewing all articles
Browse latest Browse all 137

Yerevan Municipality_tree cutting in Armenia

$
0
0
Ամսաթիվ: 
Mon, 29/02/2016 - 16:03
Article Title: 
Քաղաքապետարանը դատապարտել է ծառահատումը. օպերայի շենքի մոտ հատված «վերջին զոհերը»
Կարճ տեքստ: 

Երևանի քաղաքապետարանը դատապարտել է քաղաքի կենտրոնում ապоրինի իրականացված ծառահատումը:

Սովորաբար Երևանում հողահատկացումներ կատարելու նպատակով ծառահատումներ իրականացնող և քննադատության թիրախում գտնվող քաղաքապետարանը արձագանքել է օրեր առաջ ապօրինի ծառահատման վերաբերյալ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում բարձրացված աղմուկին և նախազգուշացրել, որ նման իրավախախտում կատարող յուրաքանչյուր ոք պատասխանատվության կենթարկվի:



Օպերայի և բալետի ակադեմիական թատրոնին հարակից տարածքում իրականացվող ապօրինի ծառահատման մասին առաջինը բարձրաձայնել էր ֆեյսբուքյան օգտատեր, հրապարակախոս Զարուհի Հովհաննիսյանը, ով հետևյալ գրառումն էր կատարել.

«Ինձ մեկը կբացատրի՞, թե Օպերայի շրջակայքում էս հաստաբուն ծառերն ինչո՞ւ են հատվում, ես հրաշալի հիշում եմ, որ անցյալ տարի այս ծառերը կանաչ էին ու առողջ, հիմա ինչո՞ւ են էսպես անխնա կտրել: Առանց այդ էլ քաղաքի կենտրոնում օդ չկա շնչելու, էն ծառատյացության դրսևորում Հյուսիսային պողոտան էլ կառուցեցին, ընդհանրապես անապատ են դարձրել, իսկ ի՞նչ եք շնչելու, այ բարբարոսներ»,- գրել էր նա:

կարդալ շարունակությունը


Viewing all articles
Browse latest Browse all 137