Ամսաթիվ:
Mon, 29/02/2016 - 11:00
Article Title:
Բարի գործ. ջազմենը բացօթյա համերգով օժանդակում է Գյումրու բնակարանային խնդիրների լուծման դրամահավաքին
Հայաստանում ավերիչ երկրաշարժից ավելի քան 27 տարի անց աղետի գոտում՝ Գյումրում, շուրջ 4000 ընտանիք դեռ ապրում է վագոն-տնակներում ՝ դիմանալով ցրտին, կաթկթացող տանիքին, սոցիալական ծանր պայմաններին:
Ռեժիսոր, լուսանկարիչ Հայկ Բարսեղյանը դեռևս անցյալ ամիս սկսել է մի նախագիծ, որի շրջանակներում Գյումրու ծայրաստիճան վատ պայմաններում ապրող 13 անօթևան ընտանիքներին արտասահմանցի և հայ բարերարների ու անհատների օգնությամբ պետք է բնակարաններ գնի: