Ամսաթիվ:
Tue, 23/02/2016 - 12:56
Article Title:
ԱՊՊԱ. վարորդները մտահոգված են պարտադիր ապահովագրության համակարգի նոր փոփոխության ազդեցությամբ
Մարտի 1-ից ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին (ԱՊՊԱ) համակարգում սպասվող փոփոխությունները ենթադրում են, որ եթե պատահարի ընթացքում տուժած մեքենայի վարորդի գույքային պահանջը մեղավոր կողմից չի գերազանցի 50 հազար դրամը, ապա կողմերը կարող են չսպասել ապահովագրական ընկերության ներկայացուցչին, և ոստիկանի ներկայությամբ համաձայնեցված հայտարարագիր կնքել: Հետագայում, ըստ հայտարարագրի, ապահովագրական ընկերությունը պարզեցված ընթացակարգով կորոշի հատուցվող գումարի չափը: