Ամսաթիվ:
Mon, 15/02/2016 - 16:05
Article Title:
Արտակարգ իրավիճակների նախարարություն. հատուկ վրանային հենակետերում մոտ 700 մարդու օգնություն է ցուցաբերվել
Տարեսկզբին ձյան առատ տեղումները դժվարություններ էին ստեղծել Հայաստանի մի շարք մարզերում:
Եղանակային անբարենպաստ պայմանների հետևանքով ավտոճանապարհներին արգելափակման մեջ մնացած քաղաքացիներին օգնելու և արդյունավետ վերահսկողություն սահմանելու համար ՏԿԱԻ նախարարի հրամանով մի քանի մարզերում ստեղծվել են հատուկ վրանային հենակետեր:
Վրանային հենակետեր դրվել են առավելապես դժվար անցանելի հատվածներում՝ Գեղարքունիքի, Արագածոտնի և Սյունիքի մարզերում: Այնտեղ մարդկանց ցուցաբերվել է համապատասխան օգնություն, ինչպես նաև ստեղծվել են գիշերելու պայմաններ: