Ամսաթիվ:
Fri, 15/01/2016 - 11:42
Article Title:
«Զվարթնոցի» աշտարակի վեճ. Երևանի ճարտարապետները պայքարում են փրկելու համար օդակայանի շենքը քանդելուց
«Զվարթնոց» օդակայանի շենքի համահեղինակ ճարտարապետներից Արթուր Թարխանյանի դուստրը` «Զվարթնոց» օդակայանի հեղինակային իրավունքի իրավատեր, ճարտարապետ Անահիտ Թարխանյանը հունվարի 13-ին հայտարարել է, որ Երևանի քաղաքապետարանը 2015 թ. դեկտեմբերին «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ին` 1974-ին կառուցված «Զվարթնոց» օդակայանի կլոր մասնաշենքի մասնակի ապամոնտաժման թույլտվություն է տրամադրել:
Թարխանյանի խոսքով՝ իր համար ընդունելի չէ օդակայանի թեկուզ մասնակի քանդումը, քանի որ այն ռազմավարական նշանակություն ունի և անվտանգության երաշխիք է: