Ամսաթիվ:
Tue, 15/12/2015 - 15:13
Article Title:
Տուգանքներ և մտահոգություններ. քաղաքացիական նախաձեռնությունը բողոքում է կայացրած որոշումների շուրջ հանրային քննարկումների բացակայությունից
Անցյալ շաբաթ լրագրողների հետ հանդիպմանը արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը տեղեկացրել էր նաև, որ տեսախցիկներով արձանագրված խախտումների ցանկացած դեպք, եթե կասկած է հարուցում` խախտում եղե՞լ է, թե՞ ոչ, մեկնաբանվելու է հօգուտ քաղաքացու: Ինչ վերաբերում է չսահմանված վայրերում կես րոպեով կանգառ կատարելիս տուգանվելուն, ապա Հովհաննիսյանն ասել է, որ այս առնչությամբ ևս փոփոխություն է կատարվել, ըստ որի` մինչև մեկ րոպե վարորդը կարող է կանգառ կատարել, եթե այդ կանգառը լուրջ խոչընդոտ չի առաջացնում երթևեկության համար: