Ամսաթիվ:
Fri, 13/11/2015 - 11:16
Article Title:
Միավորման ծրագիր. իշխող կուսակցության խոսքով` խոշոր համայնքները արդյունավետ են ինքնակառավարման համար
Համայնքների խոշորացման պիլոտային ծրագրով, որի մեջ ներառված են Տավուշի, Լոռու, Սյունիքի մարզերի 22 համայնք, առաջարկվում է միավորել իրար: Այդ համայնքներում ապրող բնակչության կարծիքն իմանալու համար այս տարվա մայիսի 17-ին հանրաքվե էր անցկացվել:
Համայնքների խոշորացման պիլոտային ծրագրի քննարկման ժամանակ ԱԺ փոխնախագահ ՀՀԿ-ական Հերմինե Նաղդալյանը հայտարարել է, որ երկրում խոշորացման ծրագիրն այլընտրանք չունի, և Հայաստանը պարտադրված է գնալ համայնքների խոշորացման ճանապարհով՝ տեղական ինքնակառավարման համակարգն առավել արդյունավետ դարձնելու համար: