Quantcast
Channel: ArmeniaNow.com - Հասարակություն
Viewing all articles
Browse latest Browse all 137

armenia_vardenik_village_emigration_workers

$
0
0
Ամսաթիվ: 
Fri, 06/11/2015 - 15:28
Article Title: 
Կյանքը Վարդենիկում. արտագաղթն իր հետքն է թողել Գեղարքունիքի խոշոր գյուղերից մեկի վրա
Կարճ տեքստ: 

Տարվա այս եղանակին՝ ուշ աշնանը, Հայաստան են սկսում վերադառնալ գարնանը արտագնա աշխատանքի մեկնած հայ տղամարդիկ, որոնց գերակշիռ մասը մարզերից են: Գեղարքունիքի մարզը խոպանչիների մասով առաջնային հորիզոնականում է: Աշխատանքի թիրախային քաղաքներ են ընտրվել՝ Մոսկվան, Տյումենը, Պերմը, Նիժնի Նովգորոդը, Վոլգոգրադը:



Խոպանչիների` հաճախ նաև ընտանիքներով մեկնողների շարքերը համալրում են նաև Գեղարքունիքի մարզի խոշոր գյուղերից մեկի՝ Վարդենիկի բնակիչները: Մայրաքաղաքից 143 կմ հեռավորության վրա գտնվող վարդենիկցիները, չկարողանալով հաղթահարել սոցիալ-տնտեսական դժվարությունները, լքում են գյուղը՝ մի մասը ժամանակավոր, մի մասն էլ` ընդմիշտ:

Վարդենիկցի Բադալյանների ընտանիքում են նստած են երեք սերունդ միմյանց կողքի` պապը, որդին և տղա թոռը: Նման բան հաճախ չես հանդիպի գյուղում: Ընտանիքի հայրը՝ Անդրանիկ Բադալյանը, շտապում է պատասխանել. մեկ շաբաթ առաջ է վերադարձել Պերմից:

կարդալ շարունակությունը


Viewing all articles
Browse latest Browse all 137