Ամսաթիվ:
Fri, 10/07/2015 - 14:44
Article Title:
Վարդավառ. հայերը պատրաստվում են ջրոցիի օրվան
Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներից Քրիստոսի Պայծառակերպությունը կամ Վարդավառը խորհրդանշում է Քրիստոսի պայծառակերպությունը Պետրոս, Հովհաննես և Հակոբոս առաքյալների առջև, որը, ըստ Ավետարանի, տեղի է ունեցել Թաբոր լեռան վրա:
Հայաստանում Վարդավառը կապված է եղել նաև գեղեցկության և սիրո աստվածուհի Աստղիկի և Վահագն աստծո սիրո պատմության հետ։ Վարդեր նվիրելով և ջուր լցնելով՝ Աստղիկը սեր էր տարածում ողջ Հայաստանում, իսկ Վահագնը, մշտապես պայքարելով չարի դեմ, պաշտպանում էր այդ սերը: