Ամսաթիվ:
Tue, 08/09/2015 - 12:03
Article Title:
Կապուտաչյա արդարադատություն. կին նախարարի նշանակումը քննարկումների տեղիք է տալիս
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, մասնագիտությամբ իրավաբան Արփինե Հովհաննիսյանը սեպտեմբերի 4-ին նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով նշանակվել է Հայաստանի արդարադատության նախարար: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը, նորանշանակ նախարարին ներկայացնելով արդարադատության նախարարության աշխատակազմին, նշել էր. նախագահ Սարգսյանի հետ հաշվի են առել Հովհաննիսյանի փորձառությունը, մասնագիտական գիտելիքներն ու անաչառությունը: