Ամսաթիվ:
Thu, 30/07/2015 - 14:07
Article Title:
Էլեկտրաէներգիայի թանկացման բողոք. «Ոտքի՛, Հայաստանի» ակտիվիստները սպասում են կառավարության պատասխանին
Հունիսի կեսին «Ո՛չ թալանին» քաղաքացիական շարժման նախաձեռնած լայնածավալ բողոքի գործողությունները իշխանություններին ստիպեցին էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման միջազգային աուդիտ անցկացնել, իսկ մինչ այդ ավելացված սակագինը կվճարի կառավարությունը:
Ակտիվիստները նաև պահանջում են, որ կառավարությունը տեղեկացնի, թե ի՞նչ աղբյուրից են պատրաստվում սուբսիդավորել բարձրացրած սակագինը, սակայն մինչ այս պահը իշխանությունները որևէ կերպ չեն արձագանքել նրանց բողոքներին: