Ամսաթիվ:
Tue, 15/03/2016 - 11:22
Article Title:
Թափառող շներ. ակտիվիստները մեղադրում են թափառող կենդանիների հարցերով զբաղվող ընկերությանը թերացումների համար
«Դինգո թիմ» հասարակական կազմակերպությունը, որը 2011-ից զբաղվում է անտուն կենդանիների խնդիրներով, հայտարարել է, որ վերջերս «Յունիգրաֆ իքս»-ի բաց թողած շուրջ 40 շները ստերջացված չեն և գտնվում են սարսափելի վախեցած վիճակում:
Կատարվածին անդրադարձել է նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը` հանձնարարելով «Յունիգրաֆ իքս»-ին խստացնել վերահսկողությունը և հանրությանը ներկայացնել իրենց գործունեության մանրամասները: